Կարևոր իրադարձություններ

Վստահորդին հակառակ կողմին «վաճառելը» այն դեպքերն են, երբ փաստաբանի արտոնագիրը ոչ միայն պետք է դադարեցվի, այլ մանր-մանր կտրտվի.Երվանդ Վարոսյան

16 Փետրվար, 2019 11:21
Հեղինակ՝ Երվանդ Վարոսյան
Վստահորդին հակառակ կողմին «վաճառելը» այն դեպքերն են, երբ փաստաբանի արտոնագիրը ոչ միայն պետք է դադարեցվի, այլ մանր-մանր կտրտվի.Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կարող է արդյո՞ք փաստաբանը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել պաշտպանյալին իրավաբանական օգնություն մատուցել։ Կարծում եմ` կարող է, պատճառներն էլ շատ կարող են լինել, բայց դրանք պիտի մնան փաստաբան-պաշտպանյալ շրջանակում։
Կարող է արդյո՞ք փաստաբանը դա անել հրապարակային` օգտագործելով արտահայտություններ, ներկայացնելով դիրքորոշում, որը կվնասի պաշտպանյալի շահերին, կարծում եմ նման քայլը միայն ծայրահեղ դեպքերում է ընդունելի, երբ պաշտպանյալն է հրապարակային զրպարտում փաստաբանին կամ նրա դեմ այլ գործողություններ է իրականացնում։
Մնացած բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ սեփական պաշտպանյալին հրապարակային պախարակելը, կամ վստահորդին հակառակ կողմին «վաճառելը» այն դեպքերն են, երբ փաստաբանի արտոնագիրը ոչ միայն պետք է դադարեցվի, այլ մանր-մանր կտրտվի, հետո այրվի, իսկ մոխիրը շաղ տրվի հեռու՜, հեռու՜ սարերում...»

 

Լրահոս

Դիտել ավելին