Կարևոր իրադարձություններ

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն կրկին իրավապահների ուշադրության կենտրոնում է. «Հրապարակ»

16 Փետրվար, 2019 08:29
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն կրկին իրավապահների ուշադրության կենտրոնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է 

Մենք գրել էինք, որ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դիալիզի բուժսպասարկման մրցույթը շահել է «Զառշեն» ընկերությունը, որն անցյալում կահույքի բիզնեսով է զբաղվել։ ԲԿ տնօրենն ասել էր, որ ամեն ինչ կատարվել է գնումների գործընթացով՝ ««Զառշենը» հաղթել է մրցույթը ֆիլտրերի գծով»։

Երեկ մենք տեղեկացանք, որ իրավապահներն այս մրցույթի կազմակերպման մեջ լուրջ խախտումներ են հայտնաբերել եւ կասեցրել գործընթացը՝ պայմանագրի կնքման վրա արգելանք են դրել։ Մեր հարցին ի պատասխան, ԲԿ-ից ասացին՝ գրավոր հարցում ուղարկեք։ Տեղեկացանք նաեւ, որ նախորդ անգամ մեզ տրված պարզաբանումից հետո հրահանգ են ստացել՝ «լրատվամիջոցների հետ աշխատել միայն գրավոր հարցումներով»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին