Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532,5
    540,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

 

Վանո Սիրադեղյանը կվերադառնա Հայաստան. «Հրապարակ»

16 Փետրվար, 2019 08:23
Վանո Սիրադեղյանը կվերադառնա Հայաստան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է 

«Լուրջ աշխատանքներ են տարվում, եւ ապրիլին արդեն Վանո Սիրադեղյանը կվերադառնա Հայաստան»,- ասաց մեր աղբյուրը: Ովքե՞ր են «լուրջ աշխատանք» տանում։ «Իր փաստաբանները, անունները տալ չեմ կարող, նրանց ընտրել է անձամբ ինքը` Վանոն, եւ հիմնավորումները պատրաստելուց հետո, մինչեւ ապրիլ, գուցեեւ մայիս, Վանոն վերջապես վտարանդիությունից կվերադառնա»: Ի՞նչ հիմքերով, իսկ գուցե դա ընդամենը Ձեր եւ նրա մերձավորների ցանկությո՞ւնն է։ «Վաղեմության ժամկետը լրացել է»:

Պնդում կար, որ փախուստի հիմքով այդ դրույթը չի կարող աշխատել։ «Չկա նման բան. փաստաբանները նաեւ այդ հիմնավորումների վրա են աշխատում»: Հիշենք` Վանոյի «Վիրտուալ Հայաստան» հոդվածաշարը, որը բում էր առաջացրել երկուհազարականներին, տպագրվում էր հենց Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ»-ում. Վանոյի վերադարձի առաջին դիմավորողներից մեկը հենց Նիկոլն էր, եւ իր վերջին բացառիկ հարցազրույցը տարիներ առաջ նույնպես տպագրվել էր «Հայկական ժամանակ»-ում:

Ըստ որոշ աղբյուրների` բազում բացահայտումներ անող այդ հոդվածների մասով նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին զգուշացրել էր ՀՀՇ-ին ու նրա լիդերին, որ պետք է դրանք դադարեցնել, այլապես «հակաքայլեր կձեռնարկվեն»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին