Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Դավիթ Սանասարյանի դեմ

15 Փետրվար, 2019 22:46
ԵՊՀ-ի ռեկտոր  Արամ Սիմոնյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Դավիթ Սանասարյանի դեմ

Արդեն մի քանի ամիս է՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի միջև տեղի է ունենում փոխադարձ «հրաձգություն»։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՊՎԾ պետը հայտարարեց, որ ԵՊՀ-ում հայտնաբերվել են մոտավորապես 800 մլն դրամի չարաշահումներ, ինչին ի պատասխան՝  Արամ Սիմոնյանը հայտարարել էր, որ ՊՎԾ-ից 18 հոգի 5 ամսվա ընթացքում ԵՊՀ-ում աշխատել են, սակայն փաստաթուղթը կազմել է 1 հոգի, որը  օրենքի խախտում է:

Ըստ նրա՝ ստուգումների արդյունքում հասկացել են, որ գործ ունեն  հիմնականում ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ. «Ստուգումները դեռ չեն ավարտվել, իսկ ՊՎԾ ղեկավարը հանդես է գալիս չհիմնավորված հայտարարություններով: Սրանով նա խախտում է ՊՎԾ մասին օրենքի 3-րդ կետը: Ստուգվել է ավելի քան 9.5 միլիարդ դրամի գործունեություն:

Ընդամենը մտահոգություն են հայտնել 500 միլիոնի մասին, որի գերակշիռ մասը ծիծաղելի և ոչնչով չփաստարկված պնդումներ են: Փորձում են արատավորել ԵՊՀ բարի համբավը, և ես պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել Դավիթ Սանասարյանի դեմ: Չեմ բացառում, որ նման քայլեր անում են այն պատճառով, քանի որ ինքս ՀՀԿ անդամ եմ»,- հայտարարել էր Արամ Սիմոնյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին