Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

15 Փետրվար, 2019 21:49
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչ Գարիկ Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 10-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 20:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում Մանթաշյան փողոցում բախվել են Mercedes մակնիշի 93 AP 993 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 PM 824 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել:

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրաման ընկերության ներկայացուցիչները: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Volkswagen-ի վարորդը եղել ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճանն է ունեցել) վիճակում: Դեպքի վայրում հավաքվածներն էլ SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին, որ վթարի մեղավորը եղելէ Volkswagen-ի վարորդը, ով ոչ միայն խմած է եղել, այլ նաև որոշ ժամանակ փորձել է խոչընդոտել ճանապարհային ոստիկանների աշխատանքը, ասելով, որ ինքը «քաղաքի լավ տղերքից է ու հեսա զանգով իր հարցերը կլուծվեն և խմածությունը չեղյալ կհայտարարվի», սակայն ճանապարհային ոստիկանները ընթացք չեն տվել նրա հորդորներին, կատարել են իրենց օրինական գործողությունները: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին