Կարևոր իրադարձություններ

Յուրացման դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում

15 Փետրվար, 2019 19:31
Յուրացման դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում

Յուրացման դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում։

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքի նախկին ղեկավարն օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2015-17 թվականներին համայնքապետարանի պահակ է ձևակերպել որդուն, որը փաստացի աշխատանքի չի հաճախել։ Նրա անվամբ դուրս գրված շուրջ 1,2 միլիոն դրամ աշխատավարձը համայնքապետը յուրացրել է։ Նույն եղանակով, նախկին համայնքապետը յուրացրել է նաև 2013-17 թվականներին որպես հավաքարար ձևակերպված մի կնոջ անվամբ դուրս գրված շուրջ 3 միլիոն դրամ աշխատավարձը։

Պարզվել է նաև, որ նախկին պաշտոնյան 2015 թվականի ընթացքում համայնքապետարանի ֆինանսական միջոցներից իր մերձավորների անվամբ օգնության գումարներ է դուրս գրել և նույնպես յուրացրել։

Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին