Կարևոր իրադարձություններ

Աշտարակում տան 4 անդամները թունավորվել են կենցաղային գազից

15 Փետրվար, 2019 17:38
Աշտարակում տան 4 անդամները  թունավորվել են կենցաղային գազից

Փետրվարի 14-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կենցաղային գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել չորս քաղաքացի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ա.Մանուկյան փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկում չորս քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետեւանքով նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին