Կարևոր իրադարձություններ

«Հարուստներն ավելի կհարստանան, աղքատներն ավելի կաղքատանան»

15 Փետրվար, 2019 17:31
«Հարուստներն ավելի կհարստանան, աղքատներն ավելի կաղքատանան»

Կառավարությունը նպատակադրվում է առաջիկա 5 տարիներին հասնել «ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, աղքատության էական կրճատմանը, գործազրկության էական կրճատմանը, աշխատավարձերի և թոշակների շարունակական աճին, արտահանման տեմպերի բարձրացմանը։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։

Shabat.am լրատվականը տնտեսագետ Սուրեն Պարսյանից ճշտել է՝ արդյո՞ք իրատեսական է այս ծրագիրը։

«Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի վերացմամբ կամ հովանավորչության բացակայությամբ տեղի չի ունենա։ 80-ականներից սկսած մեր երկրում նեոլիբերալ տնտեսական քաղաքակնություն, և Նիկոլ Փաշինյնաի Կառավարությունը ևս շարունակում է այդ քաղաքականությունը։ Քանի դեռ նրանք շարունակում են տնտեսական այդ քաղաքականությունը, նույնիսկ կոռուպցիայի կամ հովանավորչության բացակայության դեպքում տնտեսական որևիցե հեղափոխություն տեղի չի ունենա։

Մեր հասարակության մեջ կգնա եկամուտների անհավասարաչափ բաշխում, որը տեղի է ունեցել վերջին 30 տարիների ընթացքում, այն ավելի կխորանա, հարուստներն ավելի կհարստանան, աղքատներն ավելի կաղքատանան»։

Ըստ Սուրեն Պարսյանի՝ 2018 թվականի հեղափոխության տրամաբանությունը փորձում են բերել նաև տնտեսության մեջ։

«Բայց միաժամանակ փորձում են օգտագործել նախկին գարծիքակազմն ու քաղաքականությունը։ Հին քարտեզով նոր քաղաք չես կարող գծել, իրենք ուզում են հին տնտեսական մոդելով տնտեսական հեղափոխություն անել, որը հնարավոր չէ»։

 

Լրահոս

Դիտել ավելին