Կարևոր իրադարձություններ

Վարդենիսում թալանել են «ԱԱՊԿ» տնօրենի տունը

15 Փետրվար, 2019 16:54
Վարդենիսում թալանել են «ԱԱՊԿ» տնօրենի տունը

SHANMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Վարդենիս քաղաքի բնակիչ 51-ամյա Արթուր Ղազարյանի դիմումի փաստով։

Վերջինս Վարդենիսի ոստիկանություն ահազանգել է և հայտնել, որ փետրվարի 13-ի ժամը 12։00-ից մինչև փետրվարի 14-ի ժամը 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք օգտվելով այն հանգամանքից, որ տանը մարդ չկա, հարմարեցված բանալու միջոցով բացել են բնակարանի մուտքի դուռը, ներս մտել տուն և այնտեղից հափշտակել հեռուստացույց, համակարգիչ, թանկարժեք խմիչքներ, 6 հատ արձաթագույն ապակյա բաժակներ իր սկուտեղուվ, ոսկյա շղթա, ոսկյա ժամացույց թևնոցով և 3 հատ ոսկյա մատանի։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև քննչական խումբն ու փորձաքրեագետը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Ղազարյանն աշխատում է «Ծովակի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, հանցագործությունը բացահայտելու, գողացած ապրանքները հայտնաբերելու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գողացված ապրանքների արժեքը կազմում է մոտ 1 միլիոն 250 հազար դրամ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին