Կարևոր իրադարձություններ

Գազալցակայաններում գազը կվաճառվի կգ-ով, ոչ թե ծավալով

15 Փետրվար, 2019 16:30
Գազալցակայաններում գազը կվաճառվի կգ-ով, ոչ թե ծավալով

Կառավարության այսօրվա նիստում  ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մասին որոշման նախագիծը։

Ջանջուղազյանը նշել է, որ գազը պետք է վաճառվի քաշով, իսկ ակցիզային հարկը պետք է հաշվարկվի ծավալով։ Այս փոփոխությամբ այն ռիսկը, որ այսօր կարող է խտության որոշակի գործակից կիրառելով սպառողին հասցվող գազի ծավալը տարբերվել այն քաշից, որը ենթադրվում է, որ պետք է հասներ սպառողին, կդադարի գոյություն ունենալ:

Վարչապետն էլ նշել է, որ  բազմաթիվ բողոքներ են ստանում մարդկանցից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ։ «Այդ տարբերությունը կապված է խտության հետ: Հիմա գազը լցնում են ըստ ճնշման: Այսինքն նույն քաշի գազը կարող է տարբեր ծավալներ ունենալ: Որպեսզի այս խնդիրը մենք լուծենք, ասում ենք, որ պետք է կիլոգրամով վաճառվի գազը սպառողին ու կգ-ով պետք է հարաբերությունները կարգավորվեն հարկային դաշտում»,- ասել է Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին