Կարևոր իրադարձություններ

Երեւանի տրանսպորտային ցանցը այժմ գտնվում է ծայրահեղ դժվար վիճակում. Մարության

15 Փետրվար, 2019 16:08
Երեւանի տրանսպորտային ցանցը այժմ գտնվում է ծայրահեղ դժվար վիճակում. Մարության

 Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսել է տրանսպորտի խնդրի մասին։

Նա նշել է, որ Երեւան քաղաքի տրանսպորտային ցանցը ներկայումս գտնվում է ծայրահեղ դժվար վիճակում և 2020թ. Երեւանում 450 միկրոավտոբուս այլեւս շահագործման ենթակա չի լինի։

«Օրենքով նախատեսվում է  միկրոավտոբուսները 15 տարուց ավելի չեն կարող շահագործել եւ մյուս  տարի 450 միկրոավտոբուս պետք է լքեն Երեւանի տրանսպորտային ցանցը այն դեպքում, երբ օրական 900 միկրոավտուբուս է սպասարկում Երեւանը, այսինքն տրանսպորտային ցանցի  մոտ կեսը այլեւս չեն կաորղանա սպասարկել»,–հայտնել է քաղաքապետը։

Նա նշեց, որ նախքան տրանսպորտային ցանցի արդիականացումը, պետք է խնդրին ժամանակավոր լուծում տրվի։

Քաղաքապետի  խոսքով՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 200-250 մլն դոլար։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին