Կարևոր իրադարձություններ

Մարդիկ ջրանցքներն օգտագործում են որպես աղբանոց. Փաշինյան

15 Փետրվար, 2019 15:17
Մարդիկ  ջրանցքներն օգտագործում են որպես աղբանոց. Փաշինյան

 Այսօր Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում խոսել է ջրանցքներում աղբի խնդրի մասին: Նա մասնավորապես նշել է, որ իրենք հիմա աշխատում են քաղաքացիների կողմից առաջացրած խնդիրները լուծելու ուղղությամբ.այդ խնդիրներից է օրինակ, երբ մարդիկ  ջրանցքներն օգտագործում են որպես աղբանոց: Այժմ պետությունը միջոցներ է ծախսում այդ աղբը մաքրելու համար:

«Բայց այստեղից հարց է առաջանում՝ ինչու՞ է աղբը հայտնվել այդտեղ: Որովհետեւ քաղաքացիները աղբը լցնում են ջրանցքները: Իսկ ինչու՞ աղբահանություն չի արվում համայնքներում, որովհետեւ քաղաքացիներն ընտրությունների ժամանակ գյուղապետ կամ ավագանի ընտրելիս առաջնորդվում են ոչ թե այն տրամաբանությամբ, թե ով այդ հարցերը կլուծի իրենց համար, այլ նրանով, թե ով է ընտրակաշառքը տալիս, ով ում հետ բարեկամ է, ով ինչ ապօրինի ծառայություն խոստացավ, որ կմատուցի ընտրվելու դեպքում»,-ասել է Փաշինյանը՝ նշելով.

«Աղբը չլցնել իրեն մատակարարող ջրանցքի մեջ, դա էլ տնտեսական վարքագծի փոփոխություն է»:

Այսինքն մեզ մոտ տրամաբանությունը հետեւյալն է՝ աղբը լցնում ենք ջրանքները, ջարդուփշուր ենք անում «լեւի» գծեր քաշելու համար՝ նաեւ կաշառքներ տալով ու վերցնելով, հետո ասում ենք՝ ջուր չկա ոռոգման սեզոնի պիկին: Այն գումարը, որ մենք ջրանցքը մաքրելու վրա ենք ծախսում, կարող ենք ծախսել ընթացիկ սպսարկման վրա»,-նշել է Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին