Կարևոր իրադարձություններ

Դեռ 1999-ի գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագիրը պատվեր է եղել, գումարի լվացում. ի՞նչ սպասել այս անգամ

15 Փետրվար, 2019 15:23
Դեռ 1999-ի գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագիրը  պատվեր է եղել, գումարի լվացում. ի՞նչ սպասել այս անգամ

Օրերս  հայտնի դարձավ, որ Հայաստանում առաջին անգամ ներդրվելու է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ:

Այս թեմայով մեկնաբանություն ստանալու նպատակով shabat.am լրատվականը կապ հաստատեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ դեռ 1999-ի ապահովագրության նպատակով ստեղծվեց ապահովագրական գործակալություն՝ պիլոտային ծրագրով.

«Գյուղատնտեսության նախարարության հիշողությունը շատ կարճ է: 1999 թվ-ին ստեղծվեց ապահովագրական գործակալություն: Մոտ 6 ամիս հետո հայտարարվեց, որ գործակալությունը սնանկացել է, և այն փակվեց» :

Մեր զրուցակիցը հիշում է, որ գործակալության փակվելուց հետո հայտարարություն տարածվեց.

«Թե ինչ դժբախտություն է, կարկուտը խփել է այն տեղերին, որոնք ապահովագրված են եղել, այսինքն՝  որտեղ ապահովագրված չի եղել, կարկուտը չի խփել» :

Բերբերյանը կարծում է, դեռ 1999-ին  այս պիլոտային ծրագիրը  պատվեր է եղել, գումարների լվացում :

Մեր զրուցակիցը  կարծում է, որը նախարարությունը պետք է  լավ ուսումնասիրի ոլորտը մինչև այս ծրագիրը ներդնելը.

«Կարծում եմ ներդրվելիք համակարգը չի կարող պաշտպանել գյուղացու բերքը: Պետք է նախապայմաններ լինեն, բայց ռիսկայնությունը շատ բարձր է, պետք է նախ բավարարել պայմանները» :

Մեր զրուցակիցը վերջում հավելեց.

«Դուք բարելավեք իրավիճակը, որ գյուղացին կարկուտից փրկվի, Ձեր պարտականությունները կատարեք, նոր մտածեք ապահովագրության մասին»: 

 

Լրահոս

Դիտել ավելին