Կարևոր իրադարձություններ

ՊՎԾ-ն ստուգումների արդյունքում 827 մլն դրամ է վերադարձրել պետբյուջե

15 Փետրվար, 2019 14:31
ՊՎԾ-ն ստուգումների արդյունքում 827 մլն դրամ է վերադարձրել պետբյուջե

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում  ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտնել է, որ 2018 թվականից մինչեւ 2019թ. սկիզբ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքում 827 մլն դրամ է վերադարձվել պետբյուջե։

Սանասարյանը կարծիք հայտնեց, որ սա  նորմալ արդյունք է նոր ստեղծված կառույցի համար․

«Չնայած՝ կարող եմ ասել՝ սա մեր ֆունկցիան չէ։ Առհասարակ, մենք սկզբից մի քիչ սխալ պատկերացումներ ստեղծեցինք։ Մեր ֆունկցիան չէ գումար հետ բերելը, դա իրավապահ մարմինների գործն է։ Մենք հիմա  մեր ուշադրությունը դարձնում ենք կանխարգելելու վրա, թե ինչպես առողջացնենք համակարգը»,- ասել է Սանասարյանը։

Սանասարյանի տվյալներով, խորը ուսումնասիրությունների փուլում են քրեակատարողական վարչություններում, «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում, ջրօգտագործողների ընկերությունում, Բժշկական համալսարանում եւ այլն։

Անդրադառնալով արդեն բացահայտված չարաշահումներին՝ Սանասարյանը նշեց, որ ՋՕԸ-երում գյուղացուց վերցրել են գումարները, բայց բյուջե չեն տվել, անգամ իրենք են խոստովանել, որ նման բաներ են եղել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին