Կարևոր իրադարձություններ

«Մեկնարկել է ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձի զեղչերի փաստաթղթերի ընդունելությունը»

15 Փետրվար, 2019 13:51
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
«Մեկնարկել է ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձի զեղչերի փաստաթղթերի ընդունելությունը»

Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« Մեկնարկել է ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձի զեղչերի փաստաթղթերի ընդունելությունը!!!

Տեղեկացնում ենք, որ բուհի, ՀՀ ԿԳՆ-ի և ՀԵՀ-ի կողմից տրամադրվող ընդհանուր զեղչի գումարը չպետք է գերազանցի ուսման վարձավճարի 50 տոկոսը: Փոխհատուցումը իրականացվելու է 2018-2019 ուսումնական տարվա համար:
Դիմումներն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Աբովյան 50/5) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00: 
Ընդմիջում՝ 13:00-14:00:
Այլ հարցերի համար զանգահարել 010 545802, 010 567922»:

 

Լրահոս

Դիտել ավելին