Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցը խոստացել է դատի տալ Վիգեն Ստեփանյանին

15 Փետրվար, 2019 13:53
Լիլիթ Մակունցը խոստացել է դատի տալ Վիգեն Ստեփանյանին

Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ դատի կտա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Վիգեն Ստեփանյանին, եթե վերջինս չապացուցի կամ հրապարակավ ներողություն չխնդրի իրենից այն հայտարարության համար, թե ինքն իբր ԱՄՆ-ում հայտարարել է, թե ավագ սերնդի արվեստագետները կոռումպացված են:

«Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետևյալ կոչով. կամ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կամ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից: Հակառակ պարագայում զրպարտության համար համապատասխան ընթացակարգով դիմելու եմ դատարան»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մակունցը:

«Դատի ես տալու՞ ինձ զրպարտության համար: Եթե ես կանգնեմ, ասեմ‘ «ես լսել եմ, որ դու դա ասել ես», դա կլինի զրպարտություն: Ես ասել եմ այն, ինչ ինձ պատմել են: Ես ներկա չեմ եղել:

Ես պատրաստ եմ ներողություն խնդրել, եթե դա սուտ է, բայց դրա փոխարեն Լիլիթ Մակունցն այնքան «խելացի ու մշակութասեր» քայլեր է արել, որ…»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Ստեփանյանը:

Դերասանը նշեց, որ իրեն իրավապահ մարմիններով վախեցնելը հերթական զավեշտն է.

«Ուրիշ այնքան սխալ ու անհետևողական քայլեր են արել մշակութային դաշտի վերաբերյալ, մշակույթը ղեկավարել փորձելու վերաբերյալ, որ դա չնչին բան է: Վախեցնել ինձ իրավապահ մարմիններո՞վ, հերթական զավեշտ»,- հավելեց Վիգեն Ստեփանյանը:

Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսի վերոնշյալ հատվածը կարող եք դիտել 22-րդ րոպեից:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին