Կարևոր իրադարձություններ

Կրկնակի կբարձրանան պետպատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները. Թորոսյան

15 Փետրվար, 2019 13:40
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Կրկնակի կբարձրանան պետպատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Ի հավելումն մեր կողմից արդեն իսկ այս ուղղությամբ կատարված քայլերի, նախատեսում ենք կրկնակի բարձրացնել նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները, որպեսզի հիվանդանոցները կարողանան պատշաճ և որակյալ բուժօգնություն ցուցաբերել այս մասով։ Հրամանի նախագիծը պատրաստվում է։ Կծախսվի հավելյալ մոտ 50մլն դրամ»:

 

Լրահոս

Դիտել ավելին