Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում

15 Փետրվար, 2019 11:28
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել  Գեղարքունիքի մարզում

Փետրվարի 14-ի, ժամը 19.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի», «Օպել» և «ԳԱԶ-172421» մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ «Օպել»-ի ուղևորուհի 55-ամյա Ալիսա Սահակյանը տեղում մահացել է. 2 հոգի, որոնցից մեկը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ, տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները և օպերատիվ են գործել Մարտունու հիվանդանոցի բժիշկները, ովքեր ճանապարհային ոստիկանների ուղեկցությամբ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց և մինչ այդ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրանց:

Կատարվում է քննություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին