Կարևոր իրադարձություններ

Գազի գնի շուրջ օղակը շարունակում է սեղմվել. «Փաստ»

15 Փետրվար, 2019 09:24
Գազի գնի շուրջ օղակը շարունակում է սեղմվել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «2018 թ. վերջին օրը բոլորս իմացանք, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրանալու է: Տարբեր լուրերի համաձայն, սա իշխանությունների համար անակնկալ չի եղել. նրանք նախապես իմացել են, ուղղակի դա թողել են վերջին պահին՝ նախատոնական «սոուսով» մատուցելով:

«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները Մոսկվայում կարողացել են գազի գնի շուրջ որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի այն չթանկանա գոնե մեկ տարով, այսինքն՝ միայն 2019 թ.–ին, սակայն հետագա գնի մասին բոլորը համառորեն լռում են:

Հայաստանի վարչապետն այդ մեկ տարվա «պաուզան» խնդրել է ՀՀ ներքաղաքական հարցերում պարզություն և որոշակի բալանսավորում ապահովելու համար: Այնպես որ, ըստ մասնագետների, գազի գնի շուրջ օղակը շարունակում է սեղմվել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին