Կարևոր իրադարձություններ

Վատագույն ավանդույթները շարունակվում են. «Ժամանակ»

15 Փետրվար, 2019 08:39
Վատագույն ավանդույթները շարունակվում են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կատարում ՀՀ դեսպանության հիմնումը Սերժ Սարգսյանի օրոք հաստատված վատագույն ավանդույթների լավագույն շարունակությունն է:

2018թ. սեպտեմբերի 25-ին նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանին հետ կանչելու մասին, բայց նա միայն ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանը չէր, այլ միաժամանակ՝ նաև Կատարում: Դուբայում դեսպանի պաշտոնից Ղարիբջանյանին ազատելու հրամանի մեջ հատուկ բաց էր թողնված Կատարում դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին դրույթը, քանի որ նա և իր բարձր հովանավորը արդեն ծրագրել էին, որ նոր հրաման պետք չի գալու, պարզապես պետք էր համոզել նոր իշխանություններին, թե Ղարիբջանյանի նման եզակի կադրը ինչ օգուտ կարող է տալ։ Իսկ քանի որ Կատարում Հայաստանը դեսպանատուն չուներ, պետք էր ընդամենը դեսպանատուն բացել:

Եվ ահա, այս տարվա փետրվարի սկզբին հայտարարվեց, որ Հայաստանը Կատարում դեսպանատուն է բացելու, և նույնիսկ ինչ-որ հիմնավորում էլ կար դրա համար, ըստ որի՝ դեսպանատունը բացվում է նկատի ունենալով Կատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները:

Թե կոնկրետ, որ արժանիքների համար է Ղարիբջանյանը «կարգվում» դեսպան՝ հայտին չէ։ Այդ գաղտնիքը կարող է բացահայտել թերևս միայն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին