Կարևոր իրադարձություններ

ԵԿՄ-ում պատրաստվում են աննախադեպ համագումարի․ «Հրապարակ»

15 Փետրվար, 2019 08:17
ԵԿՄ-ում պատրաստվում են աննախադեպ համագումարի․  «Հրապարակ»

 «Հրապարակ» թերթը գրում է «ԵԿՄ-ում պատրաստվում են աննախադեպ համագումարի, որը ներկայացնելու են իբրեւ «վերածննդի» համագումար։ Երեկ արդեն ձեւավորվել է աշխատանքային խումբ՝ ԵԿՄ փոխնախագահների եւ մարզային խորհուրդների նախագահների ղեկավարությամբ, որը կզբաղվի առաջիկա վարչության նիստի եւ համագումարի նախապատրաստմամբ: Համագումարը կհրավիրվի փետրվարի վերջին- մարտի սկզբին։ Սպասվում է նաեւ ղեկավար կազմի, մասնավորապես փոխնախագահների փոփոխություն։ Թերեւս միայն Արա Կետիկյանը կպահպանի փոխնախագահի իր կարգավիճակը, ով, ըստ որոշ տեղեկությունների, Մանվել Գրիգորյանի դեմ օպերացիայի ընթացքում աջակցել է իշխանություններին»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին