Կարևոր իրադարձություններ

Իմքայլականների հետ դեռ ԱԺ նստաշրջանի նախօրյակին սկսված թրեյնինգները, փաստորեն, արդյունավետ չեն եղել․ «Հրապարակ»

15 Փետրվար, 2019 08:10
Իմքայլականների հետ դեռ ԱԺ նստաշրջանի նախօրյակին սկսված թրեյնինգները, փաստորեն, արդյունավետ չեն եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Անփորձ իմքայլականների հետ դեռ ԱԺ նստաշրջանի նախօրյակին սկսված թրեյնինգները, փաստորեն, արդյունավետ չեն եղել՝ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում յուրացնել տեխնիկական պարզագույն գրանցվել-քվեարկելու հմտությունները։ Երեկ այդ «բարդ» աշխատանքի նրբությունները մեկ անգամ եւս բացատրելու համար «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել։ ԱԺ նիստի առաջին ընդմիջման ընթացքում  պատգամավորներին կրկին բացատրել են, թե ինչպես պետք է գրանցվեն՝ հարցեր տալու, ելույթներ ունենալու համար, որ ցուցատախտակի վրա իրար ետեւից իշխանականների անունները չգրանցվեն, ու հնարավորություն առաջանա նաեւ ընթացքում հակադարձելու ընդդիմադիրների ելույթներին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին