Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484,5
    488

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

Ավտովթար Երանոս գյուղի մոտակայքում․ կա զոհ

14 Փետրվար, 2019 22:29
Ավտովթար Երանոս գյուղի մոտակայքում․ կա զոհ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 14-ին, ժամը 19:17-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացանում են ՀՀ ԱԻ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի մոտ 54-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi», «Opel Vectra» և «ԳԱԶել» (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mitsubishi» և «Opel Vectra» մակնիշերի ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Մարտունու բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել քաղաքացու դին: 

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին