Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484,5
    488

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

«Սորոսի հիմնադրամը գրանտի տեսքով 20.000$ գումար է փոխանցել Ռեստարտ գիտակրթական հիմնադրամին»

14 Փետրվար, 2019 22:06
Հեղինակ՝ Դավիթ Ափոյան
«Սորոսի հիմնադրամը գրանտի տեսքով 20.000$ գումար է փոխանցել Ռեստարտ գիտակրթական հիմնադրամին»

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Սիրելի՛ ուսանողներ, հիշու՞մ եք այն երիտասարդներին, ովքեր ուսանողության շահերի պաշտպանության քողի տակ կառչել էին Ուսանողական խորհրդի բյուջեից: Հիշու՞մ եք, երբ մենք խոսում էինք նրանց կասկածելի ֆինանսական աղբյուրների և Սորոսի հիմնադրամի հետ ունեցած առնչության մասին:

Այսպիսով, Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կայքը փաստում է, որ Սորոսի հիմնադրամը գրանտի տեսքով 20.000$ գումար է փոխանցել Ռեստարտ գիտակրթական հիմնադրամին(հղումը՝ https://bit.ly/2SRtBiH): Գրանտի տրամադրման պաշտոնական նպատակն է խրախուսել ԵՊՀ ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը: Բայց մենք հո գիտենք, թե ինչով է Ռեստարտ նախաձեռնությունը զբաղված ԵՊՀ-ում:

Ամեն մի կեղծիք վաղ թե ուշ բացահայտվելու է այնպես, ինչպես սա բացահայտվեց: Բայց ես ցավում եմ այն ուսանողների-երիտասարդների համար, ովքեր իմ աչքի առաջ հայրենասեր ու պատվախնդիր երիտասարդներից դարձան փողով ցույց անողներ, ովքեր համալսարանականի կարգավիճակը փոխարինեցին գումարի հետ: Առաջին հայացքից 20.000$-ը մեծ գումար է, բայց ոչ այն գնի դիմաց, որը նրանք են վճարել: Ոչ այն գնի դիմաց, որ դեռ վճարելու են:

Զգոն եղե՛ք»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին