Կարևոր իրադարձություններ

Չարաշահումներ են բացահայտվել Վայքի հիմնական դպրոցում. տեսանյութ

14 Փետրվար, 2019 20:33
Չարաշահումներ են բացահայտվել Վայքի հիմնական դպրոցում. տեսանյութ

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համագործակցելով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների հետ՝ փետրվարի 4-ին ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է, որ Վայք քաղաքի հիմնական դպրոցի տնօրենը, որ պաշտոնավարում է 2013 թվականից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր որդուն հրամանագրել է որպես սոցիալական մանկավարժ, իսկ հարսին՝ որպես գնումների համակարգող։

Երկուսն էլ 2017 թվականի հունվարից 2018-ի դեկտեմբեր փաստացի աշխատանքի չեն հաճախել։ 
Պարզվել է նաև, որ նրանց անվամբ դուրս գրված երկուսուկես միլիոն դրամից ավելի աշխատավարձը յուրացրել է դպրոցի տնօրենը։

Պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին