Կարևոր իրադարձություններ

Պուտինի ինքնագրով կաբրիոլետն աճուրդի ժամանակ վաճառվել է 20 000 եվրոյով

14 Փետրվար, 2019 19:48
Պուտինի ինքնագրով կաբրիոլետն աճուրդի ժամանակ վաճառվել է 20 000 եվրոյով

Ավստրիայի ԱԳ նախարար Քարին Քնայսլի հարսանիքին ներկայացված Volkswagen Beetle մակնիշի սպիտակ կաբրիոլետը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնագրով, վաճառվել է աճուրդի ժամանակ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հարսանյաց հանդիսության հայտնի հյուրերի ինքնագրերով ավտոմեքենան վաճառվել է 20 000 եվրոյով բարեգործական հեռուստամարաթոնի շրջանակներում: Հարսանիքից հետո Քնայսլն այն նվիրաբերել էր բարեգործության:

Ավտոմեքենան ընդգրկվել է աճուրդին ներկայացված ամենաթանկարժեք իրերի առաջատար եռյակում: Առաջին տեղում հայտնվել է Kurier թերթի գովազդային էջը, որը վաճառվել է 27 000 եվրոյով: Երկրորդ տեղում հայտնվել է զբոսանքը Վիեննայի քաղաքապետարանով քաղաքագլխի ուղեկցությամբ: Զբոսանքը գնահատվել է 22 000 եվրո:

Հիշեցնենք, որ հարսանյաց հանդիսությունը կայացել է օգոստոսի 18-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին