Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

Կրակոցներ Լոռու մարզում. «Ֆավորիտ» գիշերային ակումբում կրակել են պարուհու ուղղությամբ

14 Փետրվար, 2019 18:51
Կրակոցներ Լոռու մարզում. «Ֆավորիտ» գիշերային ակումբում կրակել են պարուհու ուղղությամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ փետրվարի 12-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Արջուտ գյուղի վարչական տարածքում գործող «Ֆավորիտ» գիշերային ակումբում հնչել են կրակոցներ:

 Պարզվել է, որ այդ օրը Վանաձորի բնակիչ, 21-ամյա Կ. Վ.-ն գիշերային ակումբում է եղել, երբ որպես հաճախորդ, նրա ծանոթ Ջոնը «ՎԻՊ» առանձնասենյակում ժետոններ է նետել նրա ուղղությամբ ու սեռական բնույթի հայհոյանքներ տվել իրեն և այնտեղ գտնվող մարդկանց հասցեին: Կ. Վ.-ն փորձել է սենյակից դուրս գալ, սակայն Ջոնը իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել և գարեջրի շիշ նետել աղջկա ուղղությամբ:

Ոստիկանները պարզել են նաև, որ երբ աղջիկը դիմել է փախուստի Ջոնը 20 րոպե փնտրել է նրան, մինչև այն պահը, երբ ակումբի ադմինիստրատոր, 50-ամյա Արթուր Հովսեփյանը նրան դուրս է հանել շենքից:

Լոռու մարզի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ջոնը հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Ջանիբեկ Մելիքյանը, ով ոստիկանների տարված բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով ներկայացել է Գուգարքի ոստիկաններին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ատրճանակը: Փաստի առթիվ ոստիկանության Գուգարքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Վ.-ն նշված գիշերային ակումբում պարուհի է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին