Կարևոր իրադարձություններ

«Ծնող 1» եւ «ծնող 2»՝ Ֆրանսիայի խորհրդարանը փոխարինել է «հայր» եւ «մայր» հասկացությունները

14 Փետրվար, 2019 14:29
«Ծնող 1» եւ «ծնող 2»՝ Ֆրանսիայի խորհրդարանը փոխարինել է «հայր» եւ «մայր» հասկացությունները

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են դպրոցական ֆորմուլյարներում փոփոխությունները, որոնց համաձայն այժմ «հայր» եւ «մայր» բառերի փոխարեն նշվելու են «ծնող 1» եւ «ծնող 2»: Քվեարկությունն անցկացվել է կրթության մասին նոր օրինագծի քննարկման շրջանակում, գրում է RFI միջազգային ֆրանսիական ռադիոկայանը:

«Այս փոփոխոթյունն ընդունվում է ընտանեկան բազմազանության օրենսդրության ամրակայման  նպատակով», — ասել է «Առաջ Հանրապետություն» նախագահական կուսակցությունից պատգամավոր Վալերի Փեթին, որը փոփոխությունները ներկայացրել է քվերակության համար:

Փեթին ընդգծել է, որ դպրոցական փաստաթղթերում ձեւակերպումները մինչեւ հիմա հաշվի չէին առնում միասեռ ընտանիքների առկայությունը, չնայած «ամուսնությունը բոլորի համար» օրենքն ընդունվել էր դեռեւս 2013 թվականին:

Սակայն հիմա էլ կան ընտանիքներ, որոնք բախվում են հնացած, կաղապարված սոցիալական մոդելների հետ,-հավելել է նույն իշխող կուսակցությունից պատգամավոր Ժենիֆեր դե Տեմերմանը: Այնպես որ, մենք այդ փոփոխության ընդունումը սոցիալական հավասարության հասնելու ճանապարհին եւս մեկ քայլ ենք համարում:

Կրթության նախարար Ժան-Միշել Բլանկեն եւ պատգամավոր Անն Քրիսթին Լանգը («Առաջ Հանրապետություն»), որը կրթության մասին նոր օրենքի նախագծի զեկուցողն է, իրենց հերթին, դեմ եմ արտահայտվել ուղղումներին՝ հայտարարելով, որ դրանց ընդունումը «չի վերաբերում օրենսդրության ոլորտին»:

«Հանրապետականներ» ընդդիմադիր աջ կուսակցության ներկայացուցիչ Քսավյե Բրետոնը ուղղումները քննադատել է՝ կապված այն հանգամանքով, որ այն, իր կարծիքով, «քաղկոռեկտության դրսեւորում է, որը չի համապատասխանում գործերի իրական դրությանը»: «Երբ լսում եմ հնացած սոցիալական մոդելի մասին, ցանկանում եմ հիշեցնել, որ այսօր բոլոր ամուսնությունների 95 տոկոսից ավելին կնքվում են տղամարդկանց եւ կանանց միջեւ»,- AFP-ի փոխանցմամբ հայտարարել է պատգամավորը:

 

Լրահոս

Դիտել ավելին