Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում դահուկ են քշել

14 Փետրվար, 2019 13:05
Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում դահուկ են քշել

Փետրվարի 13-ից եռօրյա այցով Սոչիում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հնարավորությունը բաց չեն թողել նաև դահուկ քշելու։

Եղանակն այժմ Սոչիում տաք է ու արևոտ, իսկ լեռներում շատ ձյուն կա։ Նախագահները հագել էին լեռնադահուկային համազգեստ ու դուրս եկել դահուկ քշելու՝ զարմացնելով զբոսաշրջիկներին։

Պուտինի ու Լուկաշենկոյի զբոսանքն ու դահուկ քշելը տևել է մոտ 1 ժամ։ Այս մասին տեղեկանում ենք Ria-ից։

 

Լրահոս

Դիտել ավելին