Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,02
    7,22

Կարևոր իրադարձություններ

 

Լարված իրավիճակ թիվ 12 պոլիկլինիկայում

14 Փետրվար, 2019 11:39
Լարված իրավիճակ թիվ 12 պոլիկլինիկայում

Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող թիվ 12 պոլիկլինիկայի մոտ 150 աշխատակիցներ՝ բժիշկներ և բուժքույրեր բողոքի ակցիա են իրականացնում։

Shabat.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհիմնա Վարդանյանն ասաց, որ աշխատակիցները պահանջում են, որպեսզի տնօրենի հրաժարականի դիմումը չեղյալ համարվի․ «Տնօրենին հորդորել են, կամ ստիպել են, որպեսզի հրաժարականի դիմում գրի։ Տնօրենը շուրջ 22 տարի աշխատում է և մեծ սեր ու  հարգանք է վայելում աշխատակիցների կողմից։ Բազմաթիվ աշխատակիցներ դիմել էին ինձ և ես եկա այստեղ։ Անկեղծ ասած նման բան ես դեռևս չեմ հանդիպել, շուրջ 100-150 աշխատակից է այս պահին ներկա» ։

Մեր հարցին՝ Երևանի քաղաքապետարանն է տնօրենին ստիպել, որ հրաժարականի դիմում ներկայացնի և արդյո՞ք քաղաքապետարանն այլ թեկնածու ունի, Վարդանյանն ասաց․ Ես ճիշտն ասած այս պահին տեղյակ չեմ, հավելյալ տեղեկություն կարող եմ ասել ավելի ուշ։  

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին