Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    532
    540

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

Կներդրվի գյուղատնտեսական ապահովագրության համակարգ

14 Փետրվար, 2019 11:39
Կներդրվի գյուղատնտեսական ապահովագրության համակարգ

Հայաստանում առաջին անգամ կներդրվի գյուղատնտեսական ապահովագրական համակարգ:

Այս առնչությամբ, գյուղնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը:

Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե Դուք հանդիսանում եք`

- ապահովագրական շուկայի մասնագետ,

- գյուղատնտեսական արտադրության մասնագետ,

- վնաս գնահատող,

- գյուղատնտես,

- այգեգործ,

- ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ,

- գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետ,

- ֆինանսական հաստատությունների մասնագետ եւ այլն։

Ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է մասնակցել գյուղատնտեսական ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման եւ սերտիֆիկացման դասընթացներին, որը կանցկացվի 2019 թ. փետրվարի 25-ից 27-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում (հասցե` Տերյան, 74)։

Մասնակցությունը եւ սերտիֆիկացումն ԱՆՎՃԱՐ են:

Դասընթացի ավարտից հետո կանցկացվի քննություն, որը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան Վնասի գնահատման հավաստագիր եւ հնարավորություն կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ:

Դիմումներն ընդունվում են մինչեւ 2019 թվականի փետրվարի 20-ը:

Դիմումի ձեւանմուշին եւ այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին