Կարևոր իրադարձություններ

Ուսանողները պահանջում եմ Արամ Սիմոնյանի հրաժարականը

14 Փետրվար, 2019 10:40
Ուսանողները պահանջում եմ Արամ Սիմոնյանի հրաժարականը

ԵՊՀ ուսանողները համալսարանի գլխավոր շենքի բակում իրազեկման երթ են իրականացնում: Ուսանողները  պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ ԵՊՀ նորանշանակ հոգաբարձուների խորհուրդը անտարբերություն է ցուցաբերել ուսանողների պահանջի նկատմամբ, ըստ որի Արամ Սիմոնյանի ռեկտոր աշխատելու տարիներին տեղի են ունեցել հակաուսանողական բազմաթիվ քայլեր, վարչական կառավարումը շատ վատ վիճակում է գտնվել:

«Նոր հոգաբարձուների խորհուրդը չի ցուցաբերում ուսանողակենտրոն քաղաքականություն եւ չի անդրադառնում այս հարցին: Մեր պահանջն է՝ հոգաբարձուների խորհուրդը պետք է գումարի արտահերթ նիստ, որի ընթացքում պետք է անվստահություն հայտնի ԵՊՀ ռեկտորին»:

 

Լրահոս

Դիտել ավելին