Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիա Երևանում

14 Փետրվար, 2019 08:36
Բողոքի ակցիա Երևանում

Այսօր՝ Երևան ավտոբուս ՓԲԸ ընկերության վարորդները գործադուլ են անցկացնում: Այս մասին Shabat.am-ին ասաց վարորդներից մեկը: «Էս պահին եկել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ու փոխքաղաքապետը: Քաղաքում կատաստրոֆա է, Երևան ավտոբուս ՓԲԸ-ի ոչ մի վարորդ դուրս չի եկել աշխատանքի:

Վարորդները պահանջում են նորանշանակ տնօրենի հրաժարականը: 

Տեղեկացնենք, որ Երևան ավտոբուս ՓԲԸ-ին են պատկանում մանուշակագույն ավտոբուսները: 

Ժամը 9:30-ի դրությամբ վարորդները դուրս են եկել աշխատանքի՝ այն պայմանով, որ առաջիկա ժամերի ընթացքում իրենց խնդրին լուծում կտրվի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին