Կարևոր իրադարձություններ

«Պապայի տղեն». Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա միլիոնատեր որդին՝ Երևանի կայազորի զինվորական դատախազ. «Ժամանակ»

14 Փետրվար, 2019 08:33
«Պապայի տղեն». Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա միլիոնատեր որդին՝ Երևանի կայազորի զինվորական դատախազ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տակավին երիտասարդ, բայց միլիոնատեր որդին՝ Հարություն Մաշադյանը, օրերս, ավելի կոնկրետ՝ փետրվարի 4-ին նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ։

Ավելի վաղ երիտասարդը զբաղեցնում էր Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնը։ Ուշագրավ է, որ ընդամենը 23 տարեկան Հարություն Մաշադյանն արդեն միլիոնատեր է՝ այն պարագայում, երբ նրա հայրը մշտապես եղել է պետական պաշտոնյա, իսկ ինքը դեռևս 23 տարեկան է և ևս եղել է պետական աշխատանքի։ Պաշտոնը ստանձնելու պահին կրտսեր Մաշադյանը հայտարարագրել է 12 միլիոն դրամ, 130 հազար դոլար և Volkswagen touareg մակնիշի ավտոմեքենա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին