Կարևոր իրադարձություններ

Սիրիա զորախումբ ուղարկելու որոշումը Փաշինյանն իրականացրել է Հայաստանի օրենքների աղաղակող խախտումներով և պաշտոնական լիազորությունների զանցումով. Ա. Աշոտյան

13 Փետրվար, 2019 23:45
Հեղինակ՝ Արմեն Աշոտյան
Սիրիա զորախումբ ուղարկելու որոշումը Փաշինյանն իրականացրել է Հայաստանի օրենքների աղաղակող խախտումներով և պաշտոնական լիազորությունների զանցումով. Ա. Աշոտյան

Քանի օր է, ինչ իմ և հասարակության ուշադրության կենտրոնում է Սիրիա Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանում ուղարկելու հարցը։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Խնդրի մեկնարկից սկսած ահազանգել եմ, որ ՀՀ Կառավարության կողմից գործընթացը կազմակերպվել է մեր երկրի օրենքների կոպիտ ոտնահարմամբ։ Պաշտոնական մեկնաբանությունները որևէ քննադատության չդիմացան։

Շարունակելով խնդրի ուսումնասիրությունները՝ այժմ ներկայացնում եմ աղաղակող ապօրինության հերթական փաստը։

Եվ այսպես, օրեր առաջ ՀՀ ՊՆ-ի կողմից տարածված մեկնաբանության մեջ փորձ էր արվում կատարվածը հիմնավորել նաև «Միջազգային պայմանագրերի մասին իրավունքի մասին» կոնվենցիայով։

Ինչպես տեսնում եք լուսանկարներից, հստակ է, որ սույն կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2005 թվականի հունիսի 16-ին, չունի հետադարձ ուժ (հոդված 4) և չի տարածվում 2001 թվականին Սիրիայի հետ ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վրա։

Սա ևս մեկ իրավական փաստ է, որ Սիրիա զորախումբ ուղարկելու որոշումը Փաշինյանն իրականացրել է Հայաստանի օրենքների աղաղակող խախտումներով և պաշտոնական լիազորությունների զանցումով։

Շեշտեմ, որ իմ քննադատության թիրախում ՀՀ ՊՆ-ն չէ, այլ ՀՀ վարչապետը և իր քաղաքական թիմը, իսկ ահազանգերս չունեն որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ»,- գրել է Աշոտյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին