Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը

13 Փետրվար, 2019 19:30
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, շորթման, թմրամիջոցի հայտնաբերման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, ապօրինի ծառահատման, ընտրական իրավունքի խախտման ու ծեծի 2-ական, ավազակային հարձակման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության եւ սպանության։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, բնակարանային գողության 2, անառակաբարո գործողություններ կատարելու եւ գույքի դիտավորությամբ վնասման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին