Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    485,5
    489

  • EUR

    544
    552

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

 

Ազգային անվտանգության ծառայության խնդիր է․ Սուրեն Պապիկյանը՝ Լապշինի գրառման մասին

13 Փետրվար, 2019 18:52
Ազգային անվտանգության ծառայության խնդիր է․ Սուրեն Պապիկյանը՝ Լապշինի գրառման մասին

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել հայ-թուրքական սահմանից տեսնել Անին: Այս մասին բլոգերը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում։ 

Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել է այն հարցին, թե ինչու զբոսաշրջիկներին չեն թույլատրում հայ-թուրքական սահմանի Շիրակի մարզի հատվածից տեսնել պատմական մայրաքաղաքը. 

«Համաձայն եմ, որ դա կարող է զբոսաշրջության զարգացման մեջ ներդրում ունենալ: Այս հարցը մեր գործընկեր գերատեսչությունների և սահմանապահների հետ քննարկման խնդիր է: Ազգային անվտանգության ծառայության խնդիր է: Ես այս հարցը կբարձրացնեմ, շահագրգիռ եմ, որ խնդիրը լուծվի»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին