Կարևոր իրադարձություններ

Կառավարությունն ինչո՞ւ պիտի նախնական քննարկի, հենա թող կառավարության մաս կազմեն և միասին քննարկեն․Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության դժգոհության մասին

13 Փետրվար, 2019 18:13
Կառավարությունն ինչո՞ւ պիտի նախնական քննարկի, հենա թող կառավարության մաս կազմեն և միասին քննարկեն․Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության դժգոհության մասին

ԱԺ-ում լրագրողները ԱԺ խմբակցության փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչու կառավարությունը ծրագիրը մինչ ԱԺ լիագումար նիստին ներկայացնելը չի բերել ԱԺ քննարկման, որի պատճառով էլ դժգոհում են ընդդիմադիրները: Սիմոնյանը զարմացավ նման մոտեցումից, շեշտեց, թե փակ քննարկումներ չեն լինելու, իսկ մինչ այժմ ինքը չի լսել որևէ առաջարկ ընդդիմադիր գործընկերներից:

«Կառավարությունն ինչո՞ւ պիտի նախնական քննարկի, հենա թող կառավարության մաս կազմեն և միասին քննարկեն,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով,- Ես դեռ որևէ առաջարկ չեմ լսել, եթե լինի, կարծում եմ կառավարությունը կարող է հասցնել ներառել դա, բայց քննարկումները մոռացեք, որ թաքուն են լինելու, ինձ համար ամենավատ օրինակը Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ համագործակցության օրինակն է, մի բան ես կասեմ, սխալ կլինի, մի բան ժողովուրդը կասին, նույն վերաբերմունքը կլինի, բայց եկեք գնահատենք, որ իրողություն է փոխվել, վարչապետը եկել, լսում, պատասխանում է, 53 հարց է, ես համաձայն եմ, եկե´ք, գնանք փակ քննարկենք, դուք էլ դռան հետևում, սպասեք, հետո հարցրեք՝ ինչ պայմանավորվեցիք»:

Նա դեմ է նման գործելաոճին, իսկ ինչ վերաբերում է հարցին, թե թվերի քիչ լինելը կառավարության պատասխանատվության նվազման կարող է հանգեցնել, Սիմոնյանը համաձայն չէ: Ասում է.

«Գործադիրի պատասխանատվությունը կա ու լինելու է, անկախ նրանից` թվերը կան, թե ոչ, որովհետև, եթե նույնիսկ 0 թիվ լիներ այնտեղ, այնուամենայնիվ, պատասխանատուն լինելու էր գործադիրը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին