Կարևոր իրադարձություններ

Երևանում KIA-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

13 Փետրվար, 2019 15:29
Երևանում KIA-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

Այսօր, փետրվարի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamsհyan.com-ը՝ ժամը 10։40-ի սահմաններում KIA մակնիշի 35 TA 746 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջանիբեկյան փողոցում «Շանթ» ռեստորանային համալիրի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին՝ տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժամումք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին