Կարևոր իրադարձություններ

Սա անհիմն, շինծու մեղադրանք է երկրորդ նախագահի նկատմամբ․ Շարմազանով

13 Փետրվար, 2019 14:55
Սա անհիմն, շինծու մեղադրանք է երկրորդ նախագահի նկատմամբ․ Շարմազանով

Հատուկ Քննչական ծառայությունը երեկ՝ փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը:  

Shabat.am-ի հետ զրույցում, սակայն, Սիլվա Համբարձումյանը հերքել է,  թե Ռոբերտ Քոչարյանին կաշառք է տվել:

«Սա անհիմն, շինծու մեղադրանք է երկրորդ նախագահի նկատմամբ: Ակնահայտ է դարձնում մի փաստ, որ երկրորդ նախագահը քաղաքական բանտարկյալ է և օրվա իշխանությունները քաղաքական հետապնդում են իրականացնում երկրորդ նախագահի նկատմամբ։ Ամոթ է, և ամոթալի է՝ Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը, որը նաև Արցախի հերոս է ազատության մեջ չէ»։ Shabat.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 

Շարմազանովը հավելեց՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապդնման է ենթարկվում, ասելով․ «Սա ոչ միայն իմ, այլև՝ կուսակցության ղեկավարության կարծիքն է»։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է դեկտեմբերի 7-ից, նրա փաստաբանները վերջերս վիճարկում էին առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ին որոշումը, որով ևս երկու ամսով երկարաձգվել էր նախկին նախագահի կալանքը: Վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի 7-ին մերժել էր պաշտպանների այս բողոքը:

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել․ «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին