Կարևոր իրադարձություններ

Հանրապետության տարբեր հատվածներում ռումբերի տեղադրման մասին ահազանգեր են ստացվում

13 Փետրվար, 2019 14:49
 Հանրապետության տարբեր հատվածներում ռումբերի տեղադրման մասին ահազանգեր են ստացվում

Արդեն մի քանի ժամ է, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ մի քանի ահազանգեր են ստացվել, որով ահազանգողը հայտնել է, որ մայրաքաղաքի մի քանի տեղերում ռումբեր են տեղադրված և պայթելու են:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը վերջին անգամ զանգ է ստացվել, որ ռումբ է դրված նաև Երևան-Աշտարակ ավտոճանապարհի մոտ գտնվող ռեստորանային համալիրում: Ահազանգողը հայտնել է, որ ռումբեր են տեղադրված նաև Երևան քաղաքի Զաքյան 5/5 և Բաղրամյան 1 Սեբաստիա 123/2 հասցեներում:

Նշված բոլոր հասցեներով են մեկնել ԱԻՆ ՓԾ, Երևանի Ճանապարհային ոստիկանության, Երևանի 1-03 շտապօգնության և ոստիկանոթյան տարածքային բաժինների ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով, իրավապահներն արդեն ունեն զանգահարողի հեռախոսահամարը, մնում է ճշտեն ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին