Կարևոր իրադարձություններ

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

13 Փետրվար, 2019 14:03
Պաշտոնական Բաքուն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

Պաշտոնական Բաքուն կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  չսրել իրավիճակը և նախադրյալներ ստեղծել խաղաղ գործընթացի համար: Այսպես Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններին:

«Մի կողմից Փաշինյանը հայտարարում է խաղաղ պայմաններ ստեղծելու կարևորության մասին, մյուս կողմից փորձում է փոխել բանակցային ձևաչափը, փորձում է մեղադրել Ադրբեջանին «ագրեսիվ հռետորաբանության մեջ», իբրև թե Բաքուն իր բնակչությանը նախապատրաստում է պատերազմի, ոչ թե խաղաղության», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը՝ պնդելով, թե այդ դիրքորոշումը տարակուսանք է առաջացնում:

«Ադրբեջանը խրախուսում է այն օգուտն ու զարգացումը, որ տարածաշրջանին կբերի հակամարտության կարգավորումը, և որքան շուտ Հայաստանի վարչապետը գիտակցի այդ օգուտների կարևորությունը, այնքան շուտ կարող է իրականացնել Հայաստանի բնակչությանը խոստացած «տնտեսական հեղափոխությունը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Բաքուն պնդել է, թե Հայաստանի պաշտոնյաների վերջին հայտարարությունները ավելի շատ հարցեր են առաջացնում, քան՝ նպաստում խնդրի կարգավորմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում խոսեց ղարաբաղյան բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման անհրաժեշտության մասին՝ վստահեցնելով, որ տեսնում է դրա «շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ»:

 

Լրահոս

Դիտել ավելին