Կարևոր իրադարձություններ

Միգրացիայի ոլորտում լուրջ խնդիրներ կան. Փաշինյան

13 Փետրվար, 2019 13:19
Միգրացիայի ոլորտում լուրջ խնդիրներ կան. Փաշինյան

«Միգրացիայի ոլորտում լուրջ խնդիրներ կան, այդ թվում եւ օտարերկրացիների աշխատանքի տեղավորման հարցում»։

Այս մասին, ներկայացնելով կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը, փետրվարի 13-ին Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Դուք գիտե՞ք արդյոք, որ Հայաստանում գոյություն ունի օտարերկրացիներին աշխատանքի վարձելու պրակտիկա։ Հայաստանի մարզերից մեկում բավական մեծ թվով օտարերկրացիների է թույլատրվել աշխատել շինարարական ոլորտում։ Գյուղում նրանց աշխատավարձ են վճարում 300 դոլարի չափով։ Ես ուզում եմ պարզել, մի՞թե այդ գյուղում մարդ չկար, որ պատրաստ չէր աշխատանքի տեղավորվել շինարարական ոլորտում 300 դոլար աշխատավարձով»,- ասել է վարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին