Կարևոր իրադարձություններ

Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվեց

13 Փետրվար, 2019 13:08
Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվեց

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամներից Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվեց:

Այս որոշումը քիչ առաջ հրապարակվել է դատավոր Մեսրոպ Մակյանի կողմից:

Ըստ այդ որոշման՝ Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածով:

Նախորդ նիստին համաներման դեմ առարկել է նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը հայտարարեց,որ դատարանը համապատասխան հանգամանքերի ի հայտ գալու դեպքում պետք է լուծի համաներում կիրառելու կամ չկիրառելու հարցը: Ուստի դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու:

 

Լրահոս

Դիտել ավելին