Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր ա. Փաշինյան

13 Փետրվար, 2019 11:15
Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր ա. Փաշինյան

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ներդրումների կարևորությանն ու այս ոլորտում ռազմավարության փոփոխության կարևորությանը:

«Սովորաբար ԱԺ-ում և կառավարությունում հավաքվել են լավ տղերքը, ու երբ ներդրում են ասել, ասել են՝ ո՞նց պիտի բերենք, մենք բոլորս ախպերներ ենք , մենք ունենք ուրիշ լավ ախպերներ, կան ախպոր ախպերներ, կան ախպոր ախպոր ախպերներ, հիմա ո՞նց ենք ներդրում բերում, ամեն մեկս պետք է ասենք մեր ախպորը, մեր ախպերները պետք է ասեն իրենց ախպերներին, ախպերների ախպերներն իրանց ախպերներին, գանք մի բան անենք, մի բան լինի: Եկեք՝ նայենք մեր ներդրումների պատմությունը, ինչի՞ , պատահական մարդ Հայաստանում ներդրո՞ւմ է արել, եղել է կա՛մ ախպեր, կա՛մ ախպոր ախպեր, կա՛մ ախպոր ախպոր ախպեր, դրա համար էսօր Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր ա, կամ ախպոր ախպոր ախպեր ա: Մենք ասում ենք՝ էս համակարգից հրաժարվում ենք, էս ա հեղափոխությունը»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ ներկայում դաշտ են ստեղծում, որ տնտեսության շարժիչ ուժը ոչ թե «ախպերները» լինեն, այլ գաղափարները: Նա ընդգծեց՝ երբ «Էկոնոմիստ» պարբերականն ասում է՝ «Հայաստանը հեռանկարային պետություն է», դա ազդակ է ներդրողի համար, որ տեսնեն՝ ինչ է կատարվում այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին