Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի գործով վերաքննիչի որոշումն առաջիկայում կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում

13 Փետրվար, 2019 11:00
Քոչարյանի գործով վերաքննիչի որոշումն առաջիկայում կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ փետրվարի 7-ի որոշումը տրամադրվել է պաշտպանական խմբին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է՝ Վերաքննիչ դատարանի այս որոշումը եւս առաջիկայում կբողոքարկվի Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի 18.01.2019 թ․ որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ եւ մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Դատարանի հիշյալ որոշման դեմ էլ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:
 

Լրահոս

Դիտել ավելին