Կարևոր իրադարձություններ

Երևանում КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է

13 Փետրվար, 2019 10:52
Երևանում КамАЗ-ը  վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է

Երեւանում, այսօր, փետրվարի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում КамАЗ մակնիշի 675 AF 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 33-ամյա Գուրգեն Ա.-ն Արին Բերդի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Քննիչի որոշմամբ՝ ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքությունը, ով միջին տաիրքի կին է։

Դեպքի վայր են ժամանել նաեւ Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում ԱԻՆ փրկարարների հետ օգնություն են ցուցաբերում մահացածի հարազատներին, քանի որ նրանց ինքնազգացողությունը վատացել է։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ այսօր մահացածի ծննդյան օրն էր, եւ երկու օր առաջ էլ թոռնիկ է ունեցել։

 

Լրահոս

Դիտել ավելին