Կարևոր իրադարձություններ

Վարչապետը գոհ է Դավիթ Անանյանից. ակտիվացել են ՊԵԿ–ի ղեկավարի աթոռի վրա աչք ունեցողները.«Փաստ»

13 Փետրվար, 2019 10:15
Վարչապետը գոհ է Դավիթ Անանյանից. ակտիվացել են ՊԵԿ–ի ղեկավարի աթոռի վրա աչք ունեցողները.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում շրջանառվող լուրը, թե ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին պատրաստվում են պաշտոնանկ անել, պարզվում է, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին տեղեկացնում են «Փաստի» աղբյուրները՝ հավելելով, որ վարչապետը գոհ է Անանյանի աշխատանքից, իսկ պարգեւավճարների շուրջ աղմուկը Փաշինյանը համարում է ուղղորդված, քանի որ տասնյակ այլ գերատեսչություններում եւս նմանատիպ պարգեւավճարներ են տրվել:

Այս պարագայում պարզապես ակտիվացել են ՊԵԿ–ի ղեկավարի աթոռի վրա աչք ունեցող մի շարք անձինք եւ փորձել են պղտոր ջրում ձուկ որսալ:

Մեր տեղեկություններով, առաջիկայում իրականացվելիք հարկային բարեփոխումների պատասխանատվությունը դրված է Անանյանի վրա, ուստի այս փուլում նրան փոխարինող գտնելու հարց պարզապես չի քննարկվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին