Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի վերադարձը՝ Կարեն Կարապետյանով.«Փաստ»

13 Փետրվար, 2019 08:36
Սերժ Սարգսյանի վերադարձը՝ Կարեն Կարապետյանով.«Փաստ»

Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանի կառավարության վարկանիշի անկման ֆոնին սկսել են ակտիվանալ նախկին իշխանությունների ջանքերը՝ դիրքավորվելու ապագա քաղաքական մարտերում: 

«Փաստի» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը այդ պայքարը տարբեր մեթոդներով փորձում է կառուցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ: Հենց այդ նպատակով այս օրերին Կարապետյանի վերադարձի շուրջ տարբեր տեղեկություններ են շրջանառվում:

Մեր աղբյուրների պնդմամբ, ներկայումս քաղաքական դաշտում փորձ է արվում գեներացնել հիմնականում երիտասարդական սպեկտորն ու լայն լսարան ունեցող անհատներին: Նպատակն այն է, որ առաջիկա ընտրություններից առաջ քաղաքական դաշտում լինի Փաշինյանի թիմին լուրջ հակակշռող ուժ՝ առանց ՀՀԿ–ի անփառունակ փաթեթավորման:

Ի դեպ, ասում են, որ Կարապետյանը հավասարապես ընդունելի անձ է նաեւ Քոչարյանի համար, հետեւաբար նրա շուրջ կարող են ապագայում անսպասելի դաշինքներ ձեւավորվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին