Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը նիստերին չի մասնակցում, բայց ուղարկում է իր «լրտեսին»․«Հրապարակ»

13 Փետրվար, 2019 08:19
Արարատ Միրզոյանը նիստերին չի մասնակցում, բայց ուղարկում է իր «լրտեսին»․«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն «Իմ քայլը» ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հարկային օրենսգրքին, հատկապես՝ փաստաբաններին հարկելու մասով: «Իմ քայլ»-ում մի քանի նախկին փաստաբաններ կան, որոնք իրենց համքարության թասիբին են կանգնել․ «Դուք չգիտե՞ք, թե իրական ստվերը որտեղ է, որ եկել-հարկում եք փաստաբաններին»:

Այս հարցերի մասով ընդհանուր եզրակացությունն այն է եղել, որ այս տեսքով օրենսգիրքն ընդունել հնարավոր չէ՝ պետք է մտածել անցումային ինչ-ինչ մոտեցումների մասին, վերամշակել այն, այլապես ողջ հարկվող դաշտը կդարձնեն իրենց թշնամի: Ի դեպ, «Խորհրդարանական կառափնարան» պայմանական անունն ստացած այդ հանդիպումներին չի մասնակցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Սակայն ներկա է նրա աչք-ականջը` խորհրդական Վահան Կոստանյանը, որը պատգամավոր չէ եւ արդյոք կարո՞ղ է մասնակցել ֆրակցիայի նիստերին, թե ոչ՝ չգիտենք»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:

Նիստերը վարում է ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ երկու իմքայլական փոխխոսնակները` Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, պարտաճանաչ ներկա են: Ի դեպ, անցած անգամվա աղմուկից հետո այս անգամ պատգամավորներին զգուշացում չի եղել` լրագրողների հետ չշփվելու. «Կարող ենք շփվել»: Իսկ վելուծական, արագ արձագանքման խմբերը, որ ստեղծվելու էին, արդեն գործի՞ են անցել։ «Դեռ ոչ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին